«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է իր գործընկեր Անգելոս Պոստեկօղլուի՝ «Նոթինգհեմ Ֆորեստից» հեռացումը։
Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին»։
«Ես չեմ խոսել նրա հետ։ Ես նրան չեմ տեսել։ Ես շատ եմ ցավում նրա համար։ Բայց մենք բազմիցս ասել ենք, որ այս գործում, եթե դու չես հաղթում խաղեր, հետևանքները նույնն են մեզ բոլորիս համար։ Այնպես որ, ես համակրում եմ նրան», – ասել է իտալացի մարզիչը մամուլի ասուլիսում։