«Չելսին» հետաքրքրվում է «Լացիոյի» ձախ պաշտպան Նունու Տավարեշի ծառայություններով։
Անցյալ ամառ հռոմեական ակումբը մերժել է պորտուգալացու համար 50 միլիոն եվրո առաջարկը, սակայն ենթադրվում է, որ եզրային պաշտպանը հունվարին ավելի ցածր գնով հասանելի կլինի։ Il Messaggero-ի տվյալներով՝ «Չելսին» քննարկում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը։
Նունու Տավարեշը վերջերս պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ Հուլիսին «Լացիոն» նրան «Արսենալից» 5 միլիոն եվրոյով ձեռք բերեց։ Պաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ հեղինակավոր Transfermarkt պորտալում նրա ներկայիս գինը կազմում է 20 միլիոն եվրո։