«Լիվերպուլի» մարզիչ Առնե Սլոտը պատասխանել է Մոհամեդ Սալահի վատ մարզավիճակի մասին հարցին՝ «Մանչեսթեր Յունայթեդից» 2-1 հաշվով պարտությունից հետո: «Կարմիրները» պարտվել են վերջին չորս խաղերում, իսկ Սալահը ոչ մի գոլ չի խփել:
«Նման խաղերից հետո նորմալ է, որ բոլորը սկսեն խոսել առանձին խաղացողների մասին: Վերջերս մենք քննարկում էինք նոր խաղացողների ելույթները, իսկ հիմա բոլորը կխոսեն Սալահի մասին», – ասել է Սլոտը Sky Sports-ին:
«Չորս անընդմեջ պարտությունը դժվար է, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչպես է գործում ֆուտբոլը: Գլխավորը, որ խաղացողները միասնական լինեն», – նշել է մասնագետը:
«Լիվերպուլը» 2014 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ պարտվել է չորս անընդմեջ խաղում բոլոր մրցաշարերում: