Անտոնի․ «Մենք ցանկանում էինք երեք միավոր վաստակել՝ գիտակցելով այս խաղի կարևորությունը»

«Բետիսի» վինգեր Անտոնին ամփոփել է Լա Լիգայի 9-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպումը (2-2)։

«Վիլյառեալը» խաղի ընթացքում առաջ էր 2-0 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել իր առավելությունը՝ բաց թողնելով 67-րդ և 94-րդ րոպեներին։ Անտոնին դարձավ այդ խաղում դուբլի հեղինակ։

«Ես շատ ուրախ եմ։ Իհարկե, մենք ցանկանում էինք երեք միավոր վաստակել՝ գիտակցելով այս խաղի կարևորությունը, բայց նրանց թիմը շատ բարձրակարգ է, և մեկ միավորը կարևոր է նաև հաջորդ խաղերի համար։ Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը, գլխավորը միավորներ չկորցնելն է արտագնա խաղերում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս խաղից հետո «Վիլյառեալը» 17 միավորով երրորդն է, իսկ «Բետիսը»՝ չորրորդը՝ 16 միավորով։