Խաբի Ալոնսո․ «Մեր դիրքորոշումը չի փոխվել»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Լա Լիգայի խաղերը այլ երկրներում անցկացնելու մասին: Նախկինում հայտարարվել էր, որ «Վիլյառեալը» և «Բարսելոնան» դեկտեմբերին կխաղան Մայամիում:

«Իմ կարծիքը նույնն է, ինչ երկու ամիս առաջ, երբ դուք հարցրեցիք: Մենք դեմ ենք խաղը Մայամիում անցկացնելուն: Մենք կարծում ենք, որ դա մրցաշարը դարձնում է անարդար: Բողոքի ցույցերը լավ են, քանի որ դրանք արտահայտում են շատ ակումբների կարծիքը: Մեր դիրքորոշումը չի փոխվել», – մամուլի ասուլիսում ասել է Ալոնսոն: