«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատրաստվում է երկարաձգել ակումբի հետ իր պայմանագիրը։
Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է 2026 թվականի կեսերին, սակայն մյունխենյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է շարունակել աստղի հետ համագործակցությունը՝ բացառությամբ որևէ անկանխատեսելի զարգացման։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին Վենսան Կոմպանիի թիմի կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ բաց թողնելով վեց գոլ։