Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց դարպասապահ Սեննե Լամմենսի հետ։ Բելգիացին իր նորամուտը նշեց «Սանդերլենդի» դեմ նախորդ խաղում և դարպասը պահեց անառիկ։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանեց Լամմենսի՝ «Լիվերպուլի» դեմ հնարավոր մեկնարկային կազմում խաղալու մասին հարցին. «Նա կարող է մեկնարկային կազմում լինել։ Առաջին տպավորությունները շատ կարևոր են։ Նրա մակարդակի պահպանումն ավելի կարևոր է։ Նա դեռ Պետեր Շմեյխելը չէ, բայց արդեն լավ ինքնատիրապետում է ցուցաբերում», – մամուլի ասուլիսում ասաց Ամորիմը։
«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Պրեմիեր լիգայի խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 19-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 19:30-ին։