Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է Խուլիան Ալվարեսը հեռացել «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Խուլիան Ալվարեսի մասին, որը խաղում է «Ատլետիկոյում»։

«Մեր թրեբլի տարում մենք պահեստայինների նստարանին  ունեինք Լապորտին, Ալվարեսին և մյուսներին։ Ես ուրախ կլինեի պահել նրանց, բայց նրանք ուզում էին խաղալ։ Խուլիանը լավագույնն է։ Ահա թե ինչու նա հիմա աշխարհի լավագույն ակումբներից մեկում՝ «Ատլետիկոյում» է։

Նա խաղում է բարձրակարգ մարզչի մոտ, բարձրակարգ խաղացողներով և ցույց է տալիս անհավանական արդյունքներ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 2022-ից 2024 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ատլետիկո» 75 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։