Անգելոս Պոստեկօղլուն «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է նշանակումից 39 օր անց։
60-ամյա ավստրալացու հրաժարականի մասին հայտարարվել է Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսիից» կրած 3-0 հաշվով պարտությունից անմիջապես հետո։
««Նոթինգհեմ Ֆորեստ» ֆուտբոլային ակումբը հաստատում է, որ մի շարք հիասթափեցնող արդյունքներից և ելույթներից հետո Անգելոս Պոստեկօղլուն անմիջապես ազատվել է մարզչի պաշտոնից», – ասվում է հայտարարության մեջ։
Անգելոս Պոստեկօղլուն «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 9-ին։ Այդ ժամանակվանից ի վեր թիմը պարտվել է վեց խաղում, երկու խաղում ոչ-ոքի է խաղացել և ոչ մի խաղում չի հաղթել։