«Միլանի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը վերջերս վնասվածք է ստացել ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում խաղալու ժամանակ։ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «ռոսոներիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել խաղացողի վնասվածքի վերաբերյալ։

Ակումբի պաշտոնական կայքի համաձայն՝ Պուլիշիչը ենթարկվել է հետազոտության։ Բժշկական թիմը եզրային հարձակվողի մոտ ախտորոշել է աջ ազդրի վնասվածք։ Ամերիկացին, ենթադրաբար, կապաքինվի մոտ 10 օրից։ Հետևաբար, Պուլիշիչը բաց կթողնի «Ֆիորենտինայի», «Պիզայի» և «Ատալանտայի» դեմ խաղերը։

27-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում մասնակցել է «ռոսոներիի» ութ խաղի՝ խփելով վեց գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։