Մասիմիլիանո Ալեգրի․ «Մենք բոլորս նրա կարիքն ունենք»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է իր կարծիքով թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի մասին։

Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել սրունքի վնասվածքից և այժմ վերադառնում է իր նախկին մարզավիճակին։

«Մենք բոլորս նրա կարիքն ունենք։ Ես ուրախ եմ, որ նա վերադարձել է լավ մարզավիճակի։ Լեաուն ունի բացառիկ տեխնիկական որակներ։ Հիմա, երբ նա լավ մարզավիճակում է, նա պետք է օգնի թիմին», – ասել է Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ։

Ա Սերիայի վեց խաղից հետո «ռոսոներիները» 13 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։