Մասիմիլիանո Ալեգրին՝ «Միլանի» այս մրցաշրջանում Ա Սերիան հաղթելու հնարավորությունների մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնահատել է իր թիմի հնարավորությունները՝ այս մրցաշրջանում պայքարելու Ա Սերիայի չեմպիոնության համար։

«Մայիսին կտեսնենք, թե արդյոք պատրաստ ենք հաղթել առաջնությունը, քանի որ այն հաղթում է ամենաուժեղ թիմը։ Անիմաստ է հարցնել, թե արդյոք պատրաստ ենք, քանի որ խաղադաշտից դուրս ամեն ինչ մի փոքր այլ տեսք ունի։

Դուք չեք կարող հաղթել առաջնությունը՝ 38 խաղի ընթացքում նույն ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերելով։ Յուրաքանչյուր փոխարինող պետք է իրեն զգա «Միլանի» մի մասը և պատրաստ լինի խաղադաշտ դուրս գալուն», – Ալեգրիի խոսքերն է մեջբերել «Միլանի» պաշտոնական կայքը։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝