«Թիմում ամենաուժեղն ու կայունը նա է»․ «Բարսելոնայի» նախկին նախագահ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը համոզված է, որ Լամին Յամալը դեռևս չի հասել այն մակարդակին, որպեսզի համարվի թիմի լավագույն ֆուտբոլիստը։

«Յամալը հիանալի խաղացող է և ապագայում կարող է դառնալ աշխարհի լավագույնը, բայց այս պահին այդպես չէ։ ԱյժմԵկեք նայենք Պեդրիին։  «Բարսելոնայի» ամենաուժեղն ու կայունը նա է», – նշել է Գասպարը Solo para Cules-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Ժոան Գասպարը կատալոնական ակումբը ղեկավարել է 2000-2003 թվականներին։