Հանս-Դիտեր Ֆլիկը բաց կթողնի «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացակայելու է Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղից։

60-ամյա գերմանացի մարզիչը կարմիր քարտ է ստացել «Ժիրոնայի» (2-1) դեմ 9-րդ տուրի խաղում։

Ավելացված ժամանակում Հանս-Դիտեր Ֆլիկը երկրորդ դեղին քարտն է ստացել մրցավարի որոշումներից դժգոհություն բարձրաձայն արտահայտելու համար։ Այնուհետև կատալոնացիները կարողացան գոլ խփել և հաղթանակ կորզել։