Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Պետք է հարմարվենք իրավիճակին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի՝ ԱՄՆ-ում հանդիպում անցկացնելու որոշումը, փոխանցում է Mundo Deportivo-ն։

«Հասկանում եմ, որ որոշ ֆուտբոլիստներ կարող են դժգոհ լինել, բայց մենք պետք է հարգենք Լա լիգայի որոշումը։ Դա մեր պարտականությունն է։

Մենք ընդմիջում կունենանք մինչև 2026 թվականի առաջին խաղը՝ «Էսպանյոլի» դեմ, այնպես որ պետք է հարմարվենք իրավիճակին։ Որոշումները պետք է ընդունել և կատարել»,– ասել է գերմանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» ստադիոնում։