Ֆրենկի դե Յոնգ․ «Իմաստ չունի այնտեղ փոխանցել, եթե ընդունողը նրանցից մեկը չէ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը նշել է երկու բացառիկ խաղացողների, ովքեր կարող են գնդակը պահել ճնշման ժամանակ։

Հոլանդացին առանձնացրել է նախկին թիմակից Լիոնել Մեսսիին և ներկայիս թիմակից Լամին Յամալին։

«Եթե ես գնդակը ստանամ և գտնվեմ ազատ տարածքում, և չկա մեկը, որին այն փոխանցեմ, ես այն չեմ փոխանցի. իմաստ չունի այն փոխանցել կենտրոնում գտնվող մեկին… Եթե դա Լեո Մեսսին կամ Լամինը չէ», – Դե Յոնգին մեջբերում է Managing Barca-ն․ նա վերջերս երկարաձգել է պայմանագիրը կատալոնացիների հետ մինչև 2029 թվականը։

28-ամյա կիսապաշտպանը այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ութ խաղ բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։