«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը կարծում է, որ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեռ կարող է հաջողության հասնել ակումբի հետ:
Պորտուգալացի մարզիչը գրեթե մեկ տարի է անցկացրել ակումբում, բայց նրա արդյունքները չեն գոհացնում: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի յոթ տուրից հետո «Կարմիր սատանաները» մրցաշարային աղյուսակում տասներորդ տեղում են:
«Երբեմն պետք է նայել ավելի լայն պատկերին, և դա ներառում է նաև մեզ: Ես կարող եմ ասել իմ և ամբողջ թիմի անունից, որ մենք հավատում ենք մեր մարզչի կարողությանը օգնելու ակումբին վերադառնալ գագաթնակետին», – ասել է Ֆերնանդեշը Sky-ին:
«Մանչեսթեր Յունայթեդը» կիրակի օրը արտագնա խաղ կանցկացնի գործող չեմպիոն «Լիվերպուլի» դեմ: