Դիեգո Սիմեոնե․ «Ես չեմ հավատա, մինչև սեփական աչքերով չտեսնեմ»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի՝ «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը ԱՄՆ-ում անցկացնելու ծրագրերը:

Դեկտեմբերին Մայամիում նախատեսված Լա Լիգայի խաղը վրդովմունք առաջացրեց, նույնիսկ հանգեցրեց խաղացողների բողոքի:

«Վիլյառեալ-«Բարսելոնա» խաղ ԱՄՆ-ում՞: Ես չեմ մեկնաբանի դա: Ես չեմ հավատա, մինչև սեփական աչքերով չտեսնեմ», – մամուլի ասուլիսում ասել է Սիմեոնեն:

Այսօր «Ատլետիկոն» տանը կընդունի «Օսասունային»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: