«Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ նախկին խաղացող՝ Ուեյն Ռունին, խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մարկուս Ռեշֆորդի և նրա նախկին ակումբի միջև եղած հակամարտության մասին։
Նա կողմ է կանգնել ակումբին՝ պնդելով, որ Ռեշֆորդը բավարար ջանքեր չի գործադրում։
«Խնդիրը ակումբը չէր, այլ քո աշխատանքային էթիկան։ Եթե դու թիմում չես, դա նշանակում է, որ բավականաչափ լավ չես խաղում։ Ակումբին մեղադրելը հեշտ է, բայց այդպես չէ։
Քո մասնակցությունն ամեն ինչ է։ Ես սիրում եմ Մարկուսին՝ և՛ որպես մարդ, և՛ որպես խաղացող, բայց երբ նա նման բաներ է ասում, դժվար է չքննադատել նրան», – Ռունիի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Մարկուս Ռեշֆորդն այժմ խաղում է «Բարսելոնայում»։