«Լիվերպուլի» ավագ և կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը քննադատաբար է մոտեցել «Մերսիսայդյան» ակումբի նոր ձեռքբերումներին։
«Կարծում եմ՝ ակումբը հիանալի աշխատանք է կատարել տրանսֆերների հետ կապված, բայց դրանք դեռևս որևէ բարելավման չեն հանգեցրել։ Ակնհայտ է, որ մենք կորցրել ենք շատ որակ, ինչը մեզ համար շատ կարևոր է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Մենք վաճառել ենք այնպիսի հմուտ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Լուիս Դիասը, Նունյեսը, Քուանսան և Էլիոթը։
Մենք ստիպված էինք նրանց փոխարինել որակյալ ֆուտբոլիստներով, և մենք գիտենք, թե որքան դժվար է այսօրվա շուկան, բայց ակումբը հիանալի աշխատանք է կատարել։ Հիմա մենք պետք է աշխատենք շատ, շատ լավ թիմ կառուցելու վրա, որը մրցունակ կլինի բոլոր մրցաշարերում։ Սա մեր նպատակն է», – վան Դեյքի խոսքերն է մեջբերել Liverpool Echo-ն։
Ֆլորիան Վիրցը, Միլոշ Կերկեզը, Ալեքսանդր Իսակը, Ուգո Էկիտիկեն և մի քանի այլ ֆուտբոլիստներ ամռանը միացել են «Լիվերպուլին»։