Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները թարմացվել են

Transfermarkt-ի մասնագետները վերանայել են Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների գները: Ամենամեծ աճը գրանցել է հարձակվող Նիկ Վոլտեմադեն, ով ամռանը տեղափոխվել է «Նյուքասլ»:

Վոլտեմադեի գինը բարձրացել է 35 միլիոն եվրոյով՝ այժմ կազմելով 65 միլիոն եվրո: Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում երկրորդ տեղը կիսում են «Լիվերպուլի» Ալեքսանդր Իսակը և «Բրայթոնի» Կառլոս Բալեբան:

Երկու ֆուտբոլիստների գներն էլ բարձրացել են 20 միլիոն եվրոյով: Իսակը այժմ գնահատվում է 140 միլիոն եվրո, իսկ Բալեբան՝ 60 միլիոն եվրո: Յոթ խաղից հետո Անգլիայի Պրեմիեր լիգան գլխավորում է «Արսենալը»: