Սերխիո Ագուերո․ «Նա շատ արագ է հարմարվել»

Արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է Մարկուս Ռեշֆորդի «Բարսելոնայում» ցուցադրած խաղի մասին իր կարծիքով։ Լա Լիգայի գրանդը անգլիացուն վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Ռեշֆորդի խաղը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում հիացմունքի է արժանի։ Նա գոլ է խփում, գոլային փոխանցումներ է կատարում և շատ լավ տեսք ունի։ Նա արագ է հարմարվել», – ասել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ագուերոն։

Անգլիացի հարձակվողը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։