Գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն մանրամասներ է հայտնել «Ռեալ Մադրիդի» հետաքրքրությունը հարձակվող Ռոմելու Լուկակուի նկատմամբ։
Բելգիացին դիտարկվում էր «Արքայական» ակումբ տեղափոխվելու հնարավորությունը 2023 թվականին, երբ նա դեռևս հանդես էր գալիս «Չելսիում»։
«Լուկակուն հնարավորություն ուներ հայտնվելու «Ռեալ Մադրիդում»։ Ակումբը քննարկում էր հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, բայց նրանք արդեն իսկ հաշվի էին առնում Մբապպեի հնարավոր ժամանումը, ուստի չէին ցանկանում մեծ գումարներ ծախսել վարձակալության վրա։
Անչելոտին ուրախ կլիներ Ռոմելուին իր թիմում ունենալ, բայց, ցավոք, դա չստացվեց», – Պաստորելոյի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։