Պեպ Գվարդիոլա․ «Նա դեռ պատրաստ չէ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Էվերթոնի» հետ հոկտեմբերի 18-ին կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի վնասվածքներ ունեցող և ապաքինվող խաղացողների վիճակի մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռոդրին դեռ պատրաստ չէ մասնակցելու առաջիկա հանդիպմանը։ Մարմուշը և Աիտ-Նուրին վերջին մարզման ընթացքում արդեն աշխատել են թիմի հետ և իրենց զգում են շատ ավելի լավ։ Նրանք մոտ են լիարժեք վերադարձին։

Կովաչիչը մեկնարկային կազմում էր և խաղաց մոտ 50-60 րոպե (հոկտեմբերի 12-ին՝ Խորվաթիայի հավաքականի կազմում Ջիբրալթարի դեմ խաղում)։ Քայլ առ քայլ առաջ ենք շարժվում, բայց ամենակարևորը նրա վերադարձն է թիմ»,- նշել է կատալոնացի մասնագետը։