«Նեյմարն «Ինտերու՞մ»»․ իտալական ակումբում անդրադարձել են այս հարցին

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն պատասխանել է այն լուրերին, որ ակումբը կարող է Նեյմարին ձեռք բերել իրենց հարձակման գծում։

«Նեյմարը «Ինտերում՞»։ Այո, դա անհեթեթություն է։ Մենք երբեք դա չենք քննարկել, նրան երբեք մեզ չեն առաջարկել՝ լրիվ անհեթեթություն», – Corriere dello Sport-ին ասել է Աուզիլիոն։

33-ամյա Նեյմարը ներկայումս ներկայացնում է «Սանթոսը»։ Բրազիլացի աստղի ներկայիս պայմանագիրը նրան կապում է իր հարազատ քաղաքի ակումբի հետ մինչև 2025 թվականի ավարտը։

Վեց խաղից հետո «Ինտերը» Սերիա Ա-ի աղյուսակում չորրորդն է՝ երեք միավորով հետ մնալով առաջատար «Նապոլիից»։