«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն ակումբի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի առողջական վիճակի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ Տորեսը շարունակում է որոշ անհարմարություն զգալ ձախ ոտքի ազդրի մկանային լարվածության պատճառով։ Նախազգուշական քայլերի նպատակով նա չի մասնակցի հոկտեմբերի 18-ին կայանալիք «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը։
Ֆերան Տորեսը ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում մասնակցել է 10 խաղի՝ խփելով 5 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
«Բարսելոնա» – «Ժիրոնա» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին։