Միկել Արտետա․ «Շատ բան է բարելավվել»

«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան ընդգծել է իր թիմի խաղի դրական կողմերը։

«Շատ բան է բարելավվել։ Որոշ խնդիրների պատճառով մենք ստիպված էինք բարձրացնել թիմի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր խաղացող կարողանա ազդեցություն ունենալ՝ լինի դա մեկնարկային կազմում, փոխարինման դուրս եկող, թե ընդհանրապես թիմում չհայտնվող խաղացող։

Կարծում եմ՝ մենք դա շատ լավ ենք արել։ Մենք նաև զարգացրել ենք այլ ասպեկտներ. մենք դարձել ենք ավելի անկանխատեսելի, ավելի շատ սպառնալիքներ ենք ստեղծում մրցակցի համար և ավելի մեծ կայունության ենք հասել պաշտպանությունում։ Մենք հասել ենք նոր մակարդակի։ Հիմա կտեսնենք, թե կարո՞ղ ենք պահպանել այդ մեծ մասը և բարելավել մնացածը», – մամուլի ասուլիսում ասաց Արտետան։

Հոկտեմբերի 18-ին, շաբաթ օրը, «Արսենալը» դերբի խաղ կանցկացնի «Ֆուլհեմի» դեմ։