Մարկուս Ռեշֆորդ․ «Կա միայն երկու տարբերակ՝ կամ հանձնվել, կամ ամեն ինչ տալ իմ նպատակներին հասնելու համար»

«Բարսելոնայի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը կրկին խոսել է իր հեռանկարների մասին։

Անգլիացին երկու շաբաթից կդառնա 28 տարեկան, բայց, ըստ հարձակվողի, նա դեռ չի հասել իր գագաթնակետին։

«Կա միայն երկու տարբերակ՝ կամ հանձնվել, կամ ամեն ինչ տալ իմ նպատակներին հասնելու համար։ Գիտեմ, որ երբեք չեմ դադարի ձգտել հասնել ամենաբարձր մակարդակին։ Ես երբեք չեմ դադարի աշխատել ինձ վրա, անկախ նրանից, թե ինչ կպատահի», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

«Բարսելոնան» «Կարմիր սատանաներից» վարձակալությամբ պայմանագիր է կնքել Մարկուս Ռեշֆորդի հետ մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնման հնարավորությամբ։