«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմ վերադարձնել 24-ամյա կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեյմս Գարների տրանսֆերը։

24-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ խաղ է ցուցադրել այս մրցաշրջանում՝ գրավելով «Կարմիր սատանաների» ուշադրությունը, որոնք ցանկանում են ուժեղացնել իրենց կիսապաշտպանությունը։

Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ուշադիր հետևում է կիսապաշտպանի առաջընթացին։ Այս պայմանագիրը կարող է բավականին շահավետ լինել մանկունիանցիների համար, քանի որ անգլիացու պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։

«Մանչեսթեր Յունայթեդի» սանի ներկայիս գինը, ըստ Transfermarkt-ի, 18 միլիոն եվրո է։