Լուկա Մոդրիչը պլանավորում է վերադառնալ «Ռեալ Մադրիդ»

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պլանավորում է վերադառնալ «Ռեալ Մադրիդ»՝ կարիերան ավարտելուց հետո, հայտնում է DefensaCentral-ը։

Ըստ աղբյուրի՝ 40-ամյա խորվաթը կարիերան ավարտելուց հետո կդառնա «Լոս Բլանկոսի» ակադեմիայի մարզիչ։ Նա ընդունել է նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը և արդեն պլանավորում է մասնակցել նախապատրաստական ​​դասընթացների։

Մոդրիչի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը և ներառում է մեկ տարով երկարաձգման հնարավորություն։