«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը այլևս չի կարողանա անվճար ինքնագրեր բաժանել երկրպագուներին։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ 18-ամյա հարձակվողը նոր գովազդային պայմանագիր կկնքի մի ընկերության հետ, որը կվաճառի իր ստորագրությամբ ապրանքներ (խաղակոշիկներ, մարզաշապիկներ և այլն)։
Լամին Յամալին պայման է դրվել անվճար ինքնագրեր չբաժանել, որպեսզի դա չհանգեցնի իր ստորագրությամբ եզակի ապրանքների գնի նվազմանը։ «Բարսելոնայի» աղբյուրները հայտնում են, որ ակումբը փորձում է ապահովել Յամալի ինքնագրերի սահմանափակ քանակի հասանելիությունը, քանի որ այն նաև վաճառում է ֆուտբոլիստների ստորագրություններով ապրանքներ։
Պայմանագիրը դեռևս վերջնականապես չի կնքվել, բայց բոլոր կողմերը մտադիր են ստորագրել համաձայնագիրը։ Լամին Յամալն արդեն մի քանի հայտնի ապրանքանիշերի դեմքն է, այդ թվում՝ adidas-ի, Beats-ի, Powerade-ի, Oppo-ի, Konami-ի և Nesquik-ի, ինչպես նաև UNICEF-ի դեսպան։