Ֆրանչեսկո Տոտտին հիշել է Մարիո Բալոտելիի հետ կապված հայտնի միջադեպը

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին հիշել է Մարիո Բալոտելիի հետ կապված հայտնի միջադեպը։

2010 թվականին «Գայլերի» լեգենդար նախկին ավագը կարմիր քարտ ստացավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ «Ինտերի» դեմ խաղում, այն բանից հետո, երբ դիտավորյալ ոտքով հարվածեց «Ինտերի» հարձակվող Մարիո Բալոտելիին։

«Ամեն ինչ եռում էր։ Մարիոն երիտասարդ էր, ֆենոմենալ ֆուտբոլիստ, բայց նա աներևակայելիորեն նյարդայնացնող էր իր ամբարտավանությամբ։ Այդ օրը ես զգացի, որ եթե հնարավորություն լինի, նրան կուղարկեմ տրիբունա։ Մենք ավելի ուշ խոսեցինք, ես ներողություն խնդրեցի և ծիծաղեցինք այդ դրվագի վրա», – Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։