Էնցո Մարեսկան հայտնել է, թե որքան ժամանակ բաց կթողնի Քոուլ Պալմերը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտարարել է, որ կիսապաշտպան Քոուլ Պալմերը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս վեց շաբաթ։

«Մենք փորձում ենք հնարավորինս պաշտպանել Քոուլին։ Ամենակարևորն այն է, որ երբ նա վերադառնա, լիովին առողջ լինի։ Բժշկական անձնակազմը կախարդներ չէ։ Հուսով ենք, որ վեց շաբաթը բավարար կլինի։ Մենք պետք է աստիճանաբար հետևենք դրան։ Վստահ եմ, որ նա լավ կլինի։ Նա հանգիստ տեսք ունի։ Նա փորձում է վերականգնվել վնասվածքից և անցնում է բոլոր անհրաժեշտ բուժումները», – մամուլի ասուլիսում ասել է իտալացի մարզիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 23-ամյա անգլիացին աճուկի խնդիր ունի։ Ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանի ընթացքում չորս խաղում խփել է երկու գոլ։