Էդուարդ Սպերցյանի անունը հեռացվել է «Ֆուտբոլային ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից

«Ֆուտբոլային ջենթլմեն» մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշել է հեռացնել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին մրցանակի հավակնորդների ցանկից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է.
«Մենք մեծ հարգանք ենք տածում Էդուարդի հանդեպ և համոզված ենք, որ ապագայում նա արժանի կլինի այս մրցանակին։ Սակայն ստեղծված իրավիճակը մեզ ստիպեց այս անգամ նրան հանել հավակնորդների ցուցակից։ Հուսով ենք, որ ֆուտբոլիստն ու նրա երկրպագուները կհասկանան մեր որոշումը։ Ցավում ենք կատարվածի համար»։

Նշենք, որ «Ֆուտբոլային ջենթլմեն» մրցանակը շնորհվում է 1994 թվականից։

Սպերցյանի հեռացման պատճառը «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի հետ ունեցած միջադեպն է։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն Նդոնգին որակազրկել էր երկու խաղով, իսկ Սպերցյանին՝ տուգանել վիրավորական վարքագծի համար։