«Միլանի» և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է բաց թողնել գրեթե մեկ ամիս վնասվածքի պատճառով, հայտնում է ESPN-ը։
27-ամյա ամերիկացին վնասել է ազդրի մկանը և կանցնի մանրամասն հետազոտություն «Միլանում»։
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հավաքականը ընկերական խաղերում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Էկվադորի հետ, ապա 2-1 հաշվով հաղթեց Ավստրալիային։ Երկրորդ խաղում ֆուտբոլիստը ստիպված եղավ փոխարինվել 31-րդ րոպեին։
Կիսապաշտպանը կարող է բաց թողնել Ա Սերիայի խաղերը «Ֆիորենտինայի», «Պիզայի», «Ատալանտայի», «Ռոմայի» և «Պարմայի» դեմ։
Պուլիշիչը 2025/26 մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրած 8 խաղում խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։