«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Ֆերան Տորեսի առողջական վիճակի վերաբերյալ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում նոր հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Ֆերան Տորեսի առողջական վիճակի վերաբերյալ։ Կատալոնացիները հայտնել են, որ Ֆերան Տորեսը դեռևս անհարմարություն է զգում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո։

Ֆերան Տորեսը նախազգուշական նկատառումներից ելնելով բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղը։

Ֆերան Տորեսը 2025/26 մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով հինգ գոլ։

«Բարսելոնա» – «Ժիրոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18։15-ին։