Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է թարմացված ակումբների վարկանիշային աղյուսակը, որտեղ նկատելի առաջընթաց է գրանցել Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան»։
Fastex Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչը բարձրացել է 9 աստիճանով և այժմ զբաղեցնում է 146-րդ տեղը։ Այս դիրքով «Նոան» շրջանցել է մի շարք հայտնի եվրոպական ակումբների՝ «Նյուքասլը», «Էվերթոնը», «Սևիլիան», «Վալենսիան» և «Մարսելը»։
Հիշեցնենք, որ Սանդրո Պերկովիչի թիմը երկրորդ մրցաշրջանն է մասնակցում Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։ Նոր խաղարկության մեկնարկային տուրում երևանյան ակումբը «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթանակ էր տարել Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ։
IFFHS-ի աղյուսակը գլխավորում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն։
