Լոնդոնի «Թոթենհեմը» լրջորեն քննարկում է «Բավարիա Մյունխենի» հարձակվող Հարի Քեյնին վերադարձնելու հնարավորությունը, հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» պատրաստ է մեծ գումարներ վճարել Քեյնին ձեռք բերելու համար։ Ակումբը մտադիր է վճարել ֆուտբոլիստի «Բավարիա» պայմանագրում նշված մեծ հրաժարագնի կետը և պատրաստ է նաև հարձակվողին ապահովել զգալի աշխատավարձով։
Ըստ լուրերի՝ Քեյնին ձեռք բերելու գաղափարը առաջ է քաշել «Թոթենհեմի» նոր մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին։ Քեյնը «Թոթենհեմի» ավագ թիմում խաղացել է 2010-ից 2023 թվականներին։
Այս ընթացքում նա ակումբի հետ ոչ մի գավաթ չի նվաճել