«Football Insider»-ի տեղեկություններով՝ «Նոթինգհեմ Ֆորեսթը» դիտարկում է «Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունը։
Ակումբի ղեկավարությունը կարող է հրավիրել 65-ամյա իսպանացուն, եթե որոշի ազատել ներկայիս գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուին։ Ավստրալացին թիմը գլխավորել է սեպտեմբերի սկզբին՝ փոխարինելով Նունու Էշպիրիտու Սանտուին։
Յոթ տուրերից հետո «Ֆորեսթերսը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդ հորիզոնականում է՝ վաստակելով ընդամենը հինգ միավոր։ Հաջորդ հանդիպումը «Նոթինգհեմ Ֆորեսթը» կանցկացնի հոկտեմբերի 18-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Չելսիին»։