«Լիոնի» հարձակվող Մալիկ Ֆոֆանան շարունակում է հետաքրքրություն առաջացնել եվրոպական գրանդների շրջանում։ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Թոթենհեմը», ինչպես նաև իտալական «Ինտերը», հետաքրքրված են 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ըստ CaughtOffside-ի։
Ըստ աղբյուրի՝ սյս բոլոր ակումբները պատրաստ են մրցակցել բելգիացու համար 2026 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լիոնի» կազմում Ֆրանսիայի առաջնությունում և Եվրոպա Լիգայում անցկացրած ինը խաղում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։