Քենան Յըլդիզը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Tuttosport-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յըլդիզը դիտարկում է Պրեմիեր Լիգայի ակումբների առաջարկները մերժելու հնարավորությունը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա թուրք ֆուտբոլիստը պատրաստ է մերժել «Արսենալի», «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը երկարաձգելու օգտին։ Նոր պայմանագրով Յըլդիզը, ըստ լուրերի, տարեկան կվաստակի մոտ վեց միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ խաղի՝ խփելով երկու գոլ։