«Էվերթոնը» իր պաշտոնական կայքում հայտարարեց դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ 31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի կեսերը։
«Ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ, որ ամեն ինչ լուծվեց՝ գումարած ևս երկու տարի, այսինքն՝ ընդհանուր առմամբ չորս։ Սա ինձ հնարավորություն է տալիս այստեղ իմ հետքը թողնել, առաջ շարժվել և այս ակումբը հասցնել այն մակարդակին, որը մենք ուզում ենք», – ակումբի մամուլի ծառայությանը ասել է Փիքֆորդը։
Ջորդան Փիքֆորդը «Էվերթոնի» կազմում է 2017 թվականի ամռանից։ Այդ ժամանակվանից ի վեր դարպասապահը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 326 խաղ՝ բաց թողնելով 453 գոլ։ Նա հայտնի է որպես Անգլիայի հավաքականի մեկնարկային դարպասապահ։