Ջանլուիջի Դոննարումմա․ «Իտալական ֆուտբոլը ոչնչով չի զիջում մյուսներին»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման խոսել է այն լիգաների մասին, որոնցում խաղացել է։

«Ես բախտ եմ ունեցել տեսնելու տարբեր ֆուտբոլային իրականություններ՝ Լիգա 1-ից մինչև Պրեմիեր լիգա, որտեղ վերջերս եմ տեղափոխվել։ Արտաքինից կարող եմ ասել, որ մեր իտալական ֆուտբոլը ոչնչով չի զիջում մյուսներին։ Անգլիայում նրանք վազում են առաջին րոպեից մինչև վերջինը։ Իտալիայում դա այդքան էլ այդպես չէ, բայց դա չի նշանակում, որ մեկը լավն է կամ վատը։ Դա պարզապես խաղաոճն է», – ասել է Դոննարումման La Gazzetta dello Sport-ին։

Աշնան սկզբին Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ Այդ ժամանակվանից ի վեր իտալացին խաղացել է վեց խաղ՝ բաց թողնելով չորս գոլ։