«Ինտերը» հաստատել է, որ թիմի 35-ամյա պաշտպան Մատեո Դարմիանը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի առաջիկա խաղերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի բժշկական թիմը հայտարարության մեջ նշել է, որ խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ներբանային մկանի լարվածություն։ Նրա վիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի առնվազն երկու շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում մասնակցել է երկու հանդիպման բոլոր մրցաշարերում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: