Get French Football News-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Քրիսթալ Փելասի» 25-ամյա անգլիացի կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհիի նկատմամբ։
Միլանյան ակումբը հայտնի է ազատ գործակալներ փնտրելով և այժմ թիրախավորում է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին։ Ֆուտբոլիստը դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և Իտալիա տեղափոխվելը առաջնահերթություն չի համարում։
Անգլիացու պայմանագիրը լրանում է մրցաշրջանի վերջում, և պայմանագրի երկարաձգումը քիչ հավանական է։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։