Հարի Քեյնը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

Անգլիայի հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլում 5-0 հաշվով հաղթեց Լատվիային, իսկ թիմի ավագ Հարի Քեյնը խփեց երկու գոլ։

Քեյնը Անգլիայի հավաքականի կազմում խփել է 76 գոլ 110 խաղում։ Նա գերազանցեց Շանդոր Կոչշիսին, ով Հունգարիայի հավաքականի կազմում խփել էր 75 գոլ 68 խաղում, և այժմ պատմության մեջ Եվրոպայի լավագույն հինգ ռմբարկուների շարքում է։

Անգլիացուց ավելի շատ գոլ են խփել միայն լեգենդար հունգարացի Ֆերենց Պուշկաշը (84 գոլ), լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (87), բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (89) և լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է 143 գոլ։