«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման խոսել է անգլիական հսկայում իր հարմարվելու մասին։
«Ես ինձ տանն եմ զգում, «Մանչեսթեր Սիթիում» այդպես է, չնայած որ միացել եմ թիմին ընդամենը կարճ ժամանակ անց։ «Քաղաքայիններն» իսկապես ուզում էին ինձ։ ես ինձ կարևոր զգացի և հիմա ինձ իրենցից մեկն եմ համարում», – Դոննարումմայի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։
26-ամյա իտալացին «Մանչեսթեր Սիթի» է միացել սեպտեմբերի 1-ին «Պարի Սեն Ժերմենից»։
Դոննարումման «Քաղաքայինների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց խաղ՝ բաց թողնելով չորս գոլ և երեք անգամ անառիկ պահելով դարպասը։