Գարեթ Բեյլ. «Ես միշտ վախեցել եմ դրանից»

Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում միշտ վախեցել է սննկանալուց, գրում է Daily Mail-ը։

«Շատ հոդվածներ ես կարդացել մարզիկների մասին, ովքեր ավարտել են կարիերան և հետո սննկացել են։ Այդ մտքից միշտ վախեցել եմ։ Շատերը պարզապես չգիտեն, ինչպես տնօրինել իրենց գումարը։ Նրանք շքեղ կյանք են վարում, ինչը ես երբեք չեմ ցանկացել անել։ Միշտ մտածել եմ՝ ինչ եմ անելու ֆուտբոլից հետո։

Երբ ավարտում ես կարիերադ, քեզ այլևս չեն վճարում։ Ինչպե՞ս են դրանից հետո մարդիկ կառուցում իրենց կյանքը։ Ես փորձում եմ իմ միջոցները խելամիտ բաշխել։ Նախատեսում եմ տարբեր ներդրումներ անել, և եթե դրանցից մեկը ձախողվի, գոնե կիմանամ, որ ամեն ինչ չեմ կորցրել», – նշել է Բեյլը։