«Գալաթասարայը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով:
Ըստ Ajanasppor-ի, թուրքական ակումբը ձգտում է այս ձմռանը ուժեղացնել իր կիսապաշտպանությունը ստեղծագործ ֆուտբոլիստով և դիտարկում է Սպերցյանին այդ դերի համար։
Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 159 հանդիպում՝ խփելով 49 գոլ և կատարելով 37 գոլային փոխանցում։ Անցյալ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» հետ նվաճեց իր առաջին Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։
Անցյալ ամռանը Սպերցյանը առաջարկ ստացավ անգլիական «Սաութհեմփթոն» ակումբից, սակայն 25-ամյա կիսապաշտպանը մնաց «Կրասնոդարում»։