«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ակումբում իր աշխատավարձի մասին։
«Ես չեմ ասի, թե որքան եմ վաստակում, բայց շատ է խոսվում դրա մասին, և մեջբերվող թվերը չափազանցված են: Դա բացարձակապես ճիշտ չէ։ Եվ դա ազդել է այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ գնահատում ինձ», – դե Յոնգի խոսքերը մեջբերում է Foot Mercato-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երկարաձգել է կիսապաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է «Այաքսից» 2019 թվականին՝ 85 միլիոն եվրոյի դիմաց։